14:05 31.10.2020
Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում հումանիտար ճնգնաժամը լուծելու՝ հայերին ուղղված իր խոստման մեջ վկայակոչել է Կոսովոյի դեպքը: Նշվում է, որ դրանով Թրամփը, հնարավոր է, ակամա Արցախի ճանաչումն ընդունել, համարել է որպես հայերի դեմ Ադրբեջանի տասնամյակների ագրեսիայի լուծում:
Հոդվածում շեշտվում է, որ միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ամբողջականությունը, որպես կանոն, համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների: Նշվում է նաև, որ վերականգնողական անջատման իրավունքի սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, բայց միայն Կոսովոյի անկախության հռչակագրով և 2008-ին դրան հաջորդող ճանաչմամբ այդ տեսությունը կիրառվեց գործնականում:
Հոդվածագիրը նկատել է, որ Էրդողանի Թուրքիան դադարել է ժողովրդավարության դիմակ հագնելը և բացահայտել է իրեն՝ որպես ընդարձակողական բռնապետ, որը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները համարում է տարածաշրջանում իրենց ընդհանուր պանթուրքական տեսլականի կարևոր մասը:
«Ամեն ինչից վեր է արցախահայության գլխին կախված ցեղասպանության սպառնալիքը: Եթե Կոսովոյի դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի՝ մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում»,- նշվում է հոդվածում:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...