18:07 31.10.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը:Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։
Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, ընդգծել է՝ իրավապաշտպաններն ասել են՝ ցանկանում են մեկնել Բաքու, քանիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զինատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են:
Կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ Հայաստանը ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ընդհատելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե Հայաստանի»:
Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ:
Ալիևի մյուս աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրետանու վրիպման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են դա արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը. «Քրիստոնյան հարվածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վնասը նշանակալի չէ, եկեղեցին չի քանդվել, փոքր վնաս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում:
Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պատերազմն սկսել է Ալիևը՝ սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներից: Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բանտերում միթե քիչ են ընդդիմադիրները:
Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մարտական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ:
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...