23:02 31.10.2020
«Ֆոսֆորային զինատեսակների դեպքերը և հետևանքները ուսումնասիրվում են: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն տեսանյութերին, որոնք տարածվում են այս օրերին՝ փաստելով, որ Ադրբեջանն անցել է արգելված զինատեսակների կիրառության:
Հավհաննիսյանը հիշեցրել է, որ այսօր օրվա ընթացքում Ստեփանակերտի ու Մարտունու ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հրթիռային ու հրետանային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Հովհանիսյանն ասել է, որ հետևյալ հանգամանքի վրա է ցանկանում ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունն հրավիրել։
«Ադրբեջանն ընտրովի գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Արցախի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող հաճախ հին, խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական լեգիտիմ օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել խաղաղ բնակչությունը, որի առիթով Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն կատարեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկեր հատուկ գործողություններ:
Այսինքն՝ ասել է թե, Արցախը որևէ նպատակ չունի խաղաղ բնակիչներին հատուկ վնաս պատճառելու: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, ինչը մենք հաճախ տեսնում ենք, որոշ ռազմական օբյեկտները խոցելիս, գովեստի խոսքերն են վերցնում, բայց մոռանում են, որ այդ նույն զինատեսակներով քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորում: Ստեփանակերտի ծննդատուն, Ստեփանակերտի հոսպիտալ, Մարտակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի, չենք կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, պատահական են խոցում ծննդատունը»,- ասել է Հովհաննիսյանը:
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...