09:35 01.11.2020
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Այս մասին ասվում է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնց շուրջ նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, ինչպես նաև կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները: Նա կոչ է անում կողմերին շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի քարտուղարը նշել է, որ Գուտերեշը լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:
«Նա դատապարտում է բոլոր նման հարձակումները և կրկնում է, որ երկու կողմերը պարտավոր են միջազգային իրավունքի շրջանակներում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակչության կյանքը պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև ռազմական գործողություններ իրականացնելիս քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչը:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...