18:40 05.11.2020
Սահմանային գյուղերի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ է՝ ամուր կառչած հողին, իսկ անվտանգության հիմնական երաշխավորները հայ և ռուս սահմանապահներն են։ Որոշ համայնքներ սահմանից հեռու են անգամ մի քանի հարյուր մետր, որտեղից պարզ երևում են հակառակ կողմում գտնվող բնակավայրերը։
Շիրակի մարզի 119 գյուղական բնակավայրերից սահմանամերձ են 15-ը, մեծ մասը հայ-թուրքական սահմանին է։ Բնակիչները համակերպվել են սահմանի երկայնքով փշալարերի ներկայությանը, իսկ դրանից այն կողմ սեփական հողեր ունեն, որոնք մշակել, հետո բերքը տուն բերել, միայն ու միայն, հնարավոր է հատուկ անցագրի միջոցով։ Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղը սահմանից 7 կմ հեռավորության վրա է, որտեղից տեսանելի են թուրքական գյուղերը։ Գյուղական առօրյան երկու կողմերում էլ նույնն է, բայց բագրավանցիների համար իրենց բնակավայրն ավելի շեն է, մարդիկ՝ էլ ավելի աշխատասեր։
Անիի տարածաշրջանի մեծ համայնքներից մեկն է՝ մոտ 200 տնտեսությունով։ Բագրավանը շենացավ մեկ այլ սահմանային, այժմ լքված Խարկով գյուղից տեղափոխված ընտանիքներով։ Գյուղի մշակովի հողերը բոլորն են փշալարերից այն կողմ, հեկտարներով վարելահողերը, թեկուզ հեռու, բայց անմշակ չեն թողնում, ասում են՝ թող թուրքը տեսնի, որ հայկական գյուղերը շեն են։
«Կին, թե տղամարդ, սահմանի բերանին ենք, բդի պահենք։ Օր կսեն հերոս են, մենակ իրենց կամքով չեն էղնի հերոս, անկախ իրենցից էլ է ստացվում, մենք էլ ենք էստեղ հերոսներ»,- հպարտորեն ասում են բագրավանցիները։
Սեդրակ Խաչատրյանի ընտանիքն Անի բերդաքաղաքին սահմանակից Խարկովից Բագրավան տեղափոխված վերջինն ընտանիքն է եղել։ Ծննդավայրում իրենց տունը դեռ կանգուն է, գյուղը լքեցին, երբ դպրոցն ու այլ ենթակառուցվածքներ սկսեցին չգործել։ Բայց Խարկովի հետ կապը չի կտրում, հայրենի տունը չի մոռանում։ Հենց Խարկովից ամենամոտն է երևում պատմական Անին։
«Ես ժամերով նստում էի քարերին ու Անիին էի դիտում, էդ սերը միշտ իմ մեջ եղել է, իմ առաջին դուստրս, որ ծնվեց, անունը Անի դրեցի»,- ասում է Սեդրակ Խաչատրյանը։
Պատմական հայրենիքի սահմանի եզրին մեծացած Սեդրակ Խաչատրյանը նույնությամբ պատրաստել է քաղաքամայր Անիի մանրակերտը: Հազար ու մի եկեղեցիներից շատերը հիմա ավերված են, օգտվել է պատմական գրականությունից ու վերականգնել ավերվածներից շատերը:
Բագրավանցի երիտասարդներից շատերն հիմա առաջնագծում են, կամավորագրվել են ու գնացել։ Նույն համախմբվածությամբ նաև 2016-ին մասնակցել են Ապրիլյան ռազմական գործողություններին։
Սահմանային գյուղերի խնդիրներն էլ, ի տարբերություն մյուս համայքների, ավելի շատ են, լուրջ հիմնահարցը սահմանի մյուս կողմում գտնվող հողերը մշակելն է, ինչն էլ տարիներով չի կարգավորվում։ Սեփական վարելահողեր մտնելու համար ենթարկվում են սահմանային ռեժիմին, որն էլ խանգարում է ժամանակին կատարել գյուղատնտեսական աշխատանքները։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...