12:24 05.11.2020
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը խոստովանել է, որ միջգերատեսչական հաղորդակցության մեջ սխալ է եղել, քանի որ Սլովակիայի անվտանգության ուժերը նախազգուշացրել են ավստրիական հակահետախուզությանը Վիեննայից մի հանցագործի մասին, որը ցանկացել է ռազմամթերք գնել Սլովակիայում: Այս մասին նոյեմբերի 4-ին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարը:
«Վերջին ժամերին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Սլովակիայի հատուկ ծառայությունն ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ Ավստրիայի ՆԳՆ հակահետախուզությանը տեղեկացրել է հանցագործի մասին», – ասել է Նեհամերը:
Նա պարզաբանել է, որ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության համար ձերբակալված տղամարդը 2019-ին պայմանականորեն ազատվել էր բանտից, իսկ 2020-ի ամռանը Սլովակիայի ոստիկանությունը գրանցել է զինամթերք գնելու նրա փորձը և այդ մասին հայտնել իր ավստրիացի գործընկերներին:
Ըստ լրատվամիջոցների՝ Ավստրիայի արդարադատության նախարարությունը ՆԳՆ-ից այս տեղեկատվությունը ստացել է միայն ահաբեկչության գիշերը:
Ըստ Նեհամերի՝ ինքը նախաձեռնում է ստեղծել անկախ հետաքննող հանձնաժողով, որը կուսումնասիրի «ինչպես է տեղի ունեցել մի բան, որը չպետք է պատահեր»։
Գերատեսչության ղեկավարը միջադեպի համար նաև մասամբ մեղադրել է ՆԳ նախկին նախարար Հերբերտ Կիկլին, որ նա ժամանակին թերացումներ է թույլ տվել հակահետախուզության աշխատանքում, և, այդպիսով, վնաս հասցրել պետական անվտանգության ծառայության աշխատանքին:
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...