Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք

22:21 06.11.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 6-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 57-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 13 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

12:12 18.06.2025

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...

SHANTNEWS

12:00 18.06.2025

SHANTNEWS

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

11:48 18.06.2025

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

11:39 18.06.2025

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

11:26 18.06.2025

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

Հունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...

BACK_TO_TOP