19:20 25.06.2018
Թեհրանի Մեծ շուկայի առևտրականները ցույց են կազմակերպել գնաճի և իրանական տարադրամի գնանկման դեմ: BBC-ի փոխանցմամբ՝ առևտրականները փակել են խանութները, և հազարավոր մարդիկ դուրս են եկել Իրանի մայրաքաղաքի փողոցներ՝ ուղղվելով դեպի խորհրդարան:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից, իրանցիները մտավախություն ունեն, որ օգոստոսին Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն, ինչը կարող է հանգեցնել Իրանի տարադրամի գնի ռեկորդային անկման:
Այժմ 1 դոլարն արժե 90.000 ռիալ. մինչ միջուկային գործարքից դուրս գալու մասին Թրամփի հայտարարությունը, 1 դոլարն արժեր 65.000 ռիալ, իսկ 2017-ի վերջին՝ 42.890 ռիալ:
Իրանում տնտեսական խնդիրների պատճառով կառավարության դեմ մեծամասշտաբ ցույցեր էին կազմակերպվել նաև դեկտեմբերին և հունվարի սկզբին, սակայն դրանք հիմնականում կենտրոնացած էին ոչ թե մայրաքաղաքում, այլ երկրի մյուս քաղաքներում:
https://www.instagram.com/p/BkcPOcdD0iJ/
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...
19:50 19.07.2025
Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...
19:30 19.07.2025
Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականըՍակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...