Ադրբեջանի ընտրություններին խախտվել են խոսքի ու մամուլի ազատությունը. զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Ադրբեջանի ընտրություններին խախտվել են խոսքի ու մամուլի ազատությունը. զեկույց

18:34 25.06.2018

Ընտրական գործընթացն աչքի էր ընկնում մրցակցությամբ խակ լինելով, խախտվում էին հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ խոսքի, արտահայտվելու, մամուլի ազատությունները, այդ թվում և ցանցում աշխատող լրագրողների մասով։ Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին այսպիսի գնահատական է այսօր ԵԽԽՎ-ում հնչեցրել կառույցի դիտորդը, որ նշանակվել էր որպես Ադրբեջանի ընտրությունների դիտորդ-զեկուցող։

«Ընտրությունների օրը մեծաթիվ խախտումներ են եղել, ներառյալ թափանցիկության բացակայությունը, հաճախ խոչընդոտվում էր ընտրության գործընթացը։ Երկրի հարավում էլ լուրջ հանցագործություններ էին կատարվում՝ մարդիկ հայտնվում էին բանտում, այդ թվում նաև համացանցում հանցավոր գործողություններ կատարելու մեղադրանքներով»,- նշել է ԵԽԽՎ զեկուցող Վիորել Ռիսերդ Բադեան։

Այդ ընտրություններին բազմաթիվ ընտրակեղծարարություններ էր արձանագրել նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը։ Ընտրական պրոցեսին հաջորդած ասուլիսի ժամանակ դիտորդները փաստեր էին հրապարակել այն մասին, որ տեղի են ունեցել բազմաթիվ կրկնաքվեարկություններ ու լցոնումներ, նույն մարդու քվեարկություններ տարբեր ընտրատեղամասերում։

«Ընտրությունների օրը մեր դիտորդներն արձանագրել են կանոնակարգի զանգվածային ոտնահարումներ, թափանցիկության խախտումներ և բազմաթիվ լուրջ իրավախախտումներ, մասնավորապես՝ քվեատուփերի լցոնումներ»,- նշել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Նիլզա դե Սենան։

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների լրագրողներն այս հայտարարությունը շատ ծանր էին տարել և սկսել գոռգոռալ, թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում կեղծ փաստեր են, և որ դիտորդներն իրավունք չունեն նման բաներ հայտարարել։ Դիտորդական խմբի անդամները հեռացել էին դահլիճից ու վերադարձել միայն այն բանից հետո, երբ նրանց վստահեցրել էին, որ նման բան չի կրկնվի։ Դիտորդները շարունակել էին մանրամասնորեն թվարկել արձանագրած լուրջ խախտումները։

https://www.facebook.com/AzadliqLive/videos/903683719756483/

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացավ մոտ 3 միլիոն 200 հազար ձայն կամ բոլոր քվեների 86 տոկոսը։ Սա միջին ցուցանիշ է Ալիևի համար, որն արդեն 4-րդ անգամ ընտրվեց երկրի նախագահ։ Մինչ այս նրա ամենացածր արդյունքը եղել է 2003 թվականին, երբ հորից հետո առաջին անգամ էր ընտրվում և ստացավ ձայների 77 տոկոսը։ 2008 թվականին Իլհամ Ալիևը ստացել է ձայների 89 տոկոսը, 2013-ին՝ 84.5 տոկոսը։

Այս ընտրություններին առաջադրված մյուս 7 թեկնածուները դրածոներ էին, որոնք սպասարկում էին Բաքվի իշխանությունների շահերը։ Exit-poll հարցումներ իրականացրած տեղական ELS և ֆրանսիական Opinion Way կազմակերպությունների տվյալներով` նրանցից ամենաբարձր արդյունք գրանցել էր Գուդրաթ Հասանգուլիևը (համապատասխանաբար 4․23% և 3․1%): Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն պաշտոնական տվյալները փաստեցին, որ Ալիևից բացի, թեկնածուներից ոչ մեկը չի գերազանցել նույնիսկ 4 տոկոսը։

Այս ընտրություններում հաղթելու արդյունքում Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնը ստանձնեց 7 տարով՝ շնորհիվ փոփոխված Սահմանադրության, որը գրեթե անսահման իշխանություն է շնորհում երկրի նախագահին։ Եվ դա դեռ ամենը չէ։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալիևը ջնջել է նախագահի պաշտոնում վերընտրվելու բոլոր սահմանափակումները և գործնականում կարող է Ադրբեջանի ղեկին մնալ որքան որ առողջությունը թույլ տա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

18:47 31.07.2025

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...

Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցում

18:35 31.07.2025

Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցում

Հուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:22 31.07.2025

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:11 31.07.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...

SHANTNEWS

18:00 31.07.2025

SHANTNEWS

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

17:50 31.07.2025

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...

BACK_TO_TOP