14:58 11.11.2020
Աշխարհահռչակ SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայ ժողովրդին։
«Այսօր, ինչպես դուք բոլորդ, վշտացած եմ: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է որ լիներ ձեզ համար, որ ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեզ`մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ ևս մեկ անգամ օգտագործվելու պատճառով: Բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994-ին Արցախում կրակի դադարեցումից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի:
Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկոմատներ: Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ գնացիք Հանրապետության հրապարակ՝ այդ ամենը փոխելու. հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հետ շրջել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. ձեր ժամանակն ավարտված է:
Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ, ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության ու թալանի նողկալի պատկերների: Դա ամոթալի ու վիրավորական է այն համարձակ զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին պայքարելով մեր գոյության համար: Մենք այլևս թույլ չենք տա ձեզ բաժանել մեզ:
Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվորեն պատասխանեն, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Գուցե երիտասարդ ու անփորձ, բայց, այնուամենայնիվ, ժողովրդավարություն:
Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք դարձնենք հիմնաքարեր միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների համար արդարություն ձեռք բերելու ուղղությամբ: Եկեք միասին ստեղծենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ: Մի ազգ, որը ոչ ոքի առջև պատասխանատու չէ և ոչ ոքի ենթակա չէ»,- նշել է նա:
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...