Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

21:06 11.11.2020

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»,- նշել է նա:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չի մանրամասնել: Միայն ընդգծել է՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:

«Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպե՞ս այդ խաչքարերին ձեռք տամ: Ես նույնիսկ վախենում էի պատիժ կրել, եթե դրանք Դադիվանքից հանեմ: Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի», – եզրափակեց հոգևոր հովիվը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

BACK_TO_TOP