23:59 11.11.2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջից:
Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով:
ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու եւ պահպանելու համար:
ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով ՝ գրոհայինները մոտիվացվել են առաջին հերթին անձնական շահով ՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Մահանալու դեպքում նրանց հարազատներին նյութական փոխհատուցում են խոստացել, նաեւ Թուրքիայի քաղաքացիություն։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի եւ նրա շուրջ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման եւ օգտագործման եղանակը, ըստ երեւույթին, համապատասխանում է «վարձկան» եզրույթի սահմանմանը, որը առկա է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ վարձկանների հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային, որի մասնակիցն է Ադրբեջանը»,- ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան:
Կվաջանը հավելել է, որ բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Թուրքիան զբաղվել է զինված խմբավորումների միջոցով սիրիացի տղամարդկանց լայնածավալ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ, որոնցից մի քանիսը կապված են Սիրիական ազգային բանակի հետ:
«Թուրքիայի ենթադրյալ դերն առավել մտահոգիչ է դառնում ՝ հաշվի առնելով այն, որ ավելի վաղ այս տարի աշխատանքային խումբը պնդել է Լիբիայում հակամարտությանը մասնակցելու համար նման գրոհայինների հավաքագրման, ծավալման եւ ֆինանսավորման գործում նրա դերի վերաբերյալ», – հավելել է Կվաջան:
Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել նաև ռազմական գործողությունների վերսկսման պահից ընդհուպ մինչև վերջին հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ, ինչպես նաև այլ շրջաններում քաղաքացիական բնակավայրերի վրա կանխամտածված և անխնա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության զոհերի, ներառյալ՝ երեխաների շրջանում: Նշվում է, որ լայնորեն հաղորդվել է նաեւ քաղաքացիական գույքին եւ ենթակառուցվածքին, այդ թվում ՝ դպրոցներին եւ հիվանդանոցներին հասցված զգալի վնասի, ինչպես նաեւ լրագրողների մասնակցությամբ միջադեպերի մասին:
«Այս համատեքստում առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի գրոհայինները ենթադրաբար կապված են զինված խմբերի եւ անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են ռազմական հանցագործությունների եւ Սիրիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչը, ըստ երեւույթին, հավերժացնում է անպատժելիության ցիկլը, ինչը միջազգային իրավունքի հետագա խախտումների վտանգ է պարունակում»,-հավելել են նրանք:
Փորձագետները վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ըԵրևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...
13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...
13:24 19.08.2025
Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետոՌուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...