Արցախի միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և դրա համար կան անվիճելի փաստարկներ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Արցախի միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և դրա համար կան անվիճելի փաստարկներ. Փաշինյան

13:55 12.11.2020

«Որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում. հակառակ դեպքում կարող էր սկսվել պրոցես, որը կավարտվեր 10, 20 հազար զինվորների զոհողությամբ կամ գերեվարությամբ»,- ֆեյսբուքյան էջով իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու հրաժարական չտվեց։

«Դա կնշանակեր դասալքություն, ուրիշի ուսերին թողնել»,- ասաց նա։

«Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում էր, հետևյալն է՝ ինչու չխորհրդակցեցի ժողովրդի հետ. պատասխանը պարզ է. եթե օբյեկտիվ ներկայացնեի իրադրությունը, կնշանակեր տեղեկությունները հաղորդել հակառակորդին։ Ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել ղարաբաղյան հարցի բովանդակային լուծումը, իսկ Ղարաբաղի հարցն ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և անելիքները առջևում են»,- նշեց Փաշինյանը։

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և դրա համար կան անվիճելի փաստարկներ»,- ասաց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

13:47 19.08.2025

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

BACK_TO_TOP