ԼՂ հարցով խորհրդատվությունների համար Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պատվիրակությունները կայցելեն ՌԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

ԼՂ հարցով խորհրդատվությունների համար Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պատվիրակությունները կայցելեն ՌԴ

14:52 12.11.2020

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին»,- ասել է Լավրովն առցանց մամուլի ասուլիսում:

«Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հեռու մնալ ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերներից: Ավելին, մենք նրանց հրավիրել ենք Մոսկվա, նրանք առաջիկա օրերին կլինեն այստեղ մանրամասն զրույցի համար, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- շեշտել է Լավրովը:

Ռուսաստանի նախարարը հատկապես նշել է, որ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային, կրոնական վայրերի վերածննդի, դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման հարցում մեծ դերակատարում կարող են ունենալ համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների հետ, ինչպիսին է նախ և առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

BACK_TO_TOP