18:23 12.11.2020
Երեկոյան 17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթ է անցկացվել Երևանի Մատենադարանի մոտ, բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ներկա են գտնվել հոգևորականներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց կազմավորած ջոկատները ևս մասնակցել են պատերազմին: Մինչ երթը, ներկաները հանդես են եկել ելույթներով ու կոչերով, հայտարարել, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, որից հետո, ըստ բանախոսների, պետք է նոր հնարավորություններ փնտրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նրանք նշել են, որ այս դեպքում հնարավոր կլինի բեկում մտցնել ու կանխել հետագա զարգացումները: Մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո երթով շարժվել են Ազգային անվտանգության ծառայության շենք, հայտարարել, որ հետագա երթուղու մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
15:35 12.05.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...
15:30 12.05.2025
Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմըՀայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...
15:30 12.05.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտելՄայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է […] ...
15:25 12.05.2025
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակըՄայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...
15:18 12.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմեքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակներ, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղումՄայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...