11:30 13.11.2020
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նշված է, որ մարտական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում բաց աղբյուրների արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անտառների վրա սպիտակ ֆոսֆորական զինամթերք օգտագործելու արդյունքում առաջացել է շրջակա միջավայրի ավերածություն:
Ասվում է, որ նոյեմբերի սկզբին «Թվիթեր»-ում և այլ սոցկայքե8ում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում երևում է ԼՂ-ում հայերի կողմից վերահսկվող տարածքների վրա արգելված սպիտակ ֆոսֆորային զինամթերքի կիրառություն: Նշվում է, որ պատկերները նշանակալի ուշադրության չեն արժանացել միջազգային լրատվամիջոցների կամ շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն «Transparency International Armenia»-ը հրապարկել է «Էկոլոգիական ահազանգ» ՝ դատապարտելով այդ զենքի օգտագործումը: Հոդվածում մեջբերում է արվում այդ հրապարակումից. «Ադրբեջանական ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումն այդ անտառներում ոչ միայն կկործանի արժեքավոր էկոհամակարգերն ու բնակավայրերը, ոչնչացման վտանգի տակ կդնի որոշ տեսակների, այլ նաև տարիներ կաղտոտի գետերն ու ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի մեծ սպառնալիքի տարածաշրջանում բնակվող մարդկանց և վայրի բնության համար»:
Սակայն նշվում է, որ Ադրբեջանը հերքում է սա՝ մեղադրելով, թե իբր հայկական կողմն է կիրառել ֆոսֆոր իրենց կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ: Սակայն հոդվածագիրը արդարացիորեն նկատել է, որ այս պնդումը փաստող ոչ մի ապացույց չկա բաց աղբյուրներում: «Արբանյակային պատկերը, այնուամենայնիվ, հաստատում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի անտառային մեծ հատվածում հրդեհի արդյունքոմ պատճառված մեծ վնասը, միևնույն ժամանակ, հայտնվել են Ադրբեջանի ֆոսֆորային զինամթերքի օգտագործման տեսանյութերը: Անտառածածկ տարածքների թիրախավորումը ռազմավարություն է, որը երբեմն օգտագործվում է տարածքներից մարտական գործողությունները դուրս մղելու կամ շրջակա միջավայրին մեծ ավերածություն պատճառելու նպատակով»,-գրված է Digital Forensic Research Lab-ի հոդվածում:
Նշվում է նաև, որ որոշ տեսանյութեր նկարահանվել են հայ զինվորների կողմից, որոնցում երևում է, որ սպիտակ ֆոսֆորային զինամթերքն ընկնում է պաշտպանական դիրքերի վրա:
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...