Օրական մի քանի հազար քաղաքացի է դիմում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ. Միքայել Վիրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Օրական մի քանի հազար քաղաքացի է դիմում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ. Միքայել Վիրաբյան

13:00 13.11.2020

«Գերակշռող հարցերը շատ-շատ են՝ սկսած կեցության խնդրից, սննդից, հագուստից»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել էՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը՝ խոսելով այն մասին, թե ԱՀ-ից ՀՀ տեղափոխված արցախցիները հիմնականում ինչ հարցերով են դիմում:

Միքայել Վիրաբյանն ասել է, որ շտաբը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Օրվա ընթացում ծառայությունից օգտվում է 300-ից ավելի մարդ, զանգերի թիվը հասնում է մի քանի հազարի։

«Ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկրորդ ամիսն է, որ ՀՀ տարածքում վճարվում են պետական բոլոր կենսաթոշակները և նպաստները: Ազգաբնակչությունը հոկտեմբեր ամսվա թոշակներն ու նպաստները ստացել է 93 տոկոսով: Այս պահին սկսված է նոյեմբեր ամսվա նպաստների ու կենսաթոշակների վճարումը, բացառությամբ զինվորական կենսաթոշակի, որը երկուշաբթի օրվանից կվճարվի»,- ասել է Վիրաբյանը՝ հավելելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եկել են պայմանավորվածության, որ ԱՀ քաղաքացիները կարող են դիմել իրենց ժամանակավոր բնակության հասցեի սոցիալական ծառայություն՝ հասանելիք ծառայությունից օգտվելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP