Մենք այսօր կարողացել ենք Արցախից ժամանած 158 հոգու ապահովել համապատասխան ժամանակավոր զբաղվածությամբ. Միքայել Վիրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Մենք այսօր կարողացել ենք Արցախից ժամանած 158 հոգու ապահովել համապատասխան ժամանակավոր զբաղվածությամբ. Միքայել Վիրաբյան

14:23 13.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԱՀ-ից ՀՀ ժամանակավոր տեղափոխված քաղաքացիների զբաղվածության հարցը լուծելու համար։

Միքայել Վիրաբյանի խոսքերով՝ այդ խնդրով զբաղվում է ԱՀ նախագահի խորհրդականը: Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել նաև այն ՀԿ-ներին, որոնք օգնում են շտաբին այդ աշխատանքներում։

«Մենք այսօր կարողացել ենք 158 հոգու ապահովել համապատասխան ժամանակավոր զբաղվածությամբ և ունենք առաջարկ, ըստ որի՝ կարի արտադրամասերի սեփականատերերը դիմել են ևս 300 կանանց՝ սպիտակեղենի կարի ֆաբրիկայում աշխատանք տրամադրելու համար»,- ասել է Վիրաբյանը:

Միքայել Վիրաբյանի խոսքերով՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Աշխատանք գտնողները հիմնականում հիմա կանայք են։

«Կարի արտադրամասն է, մեր ավանդական ժենգյալով հացի թխման աշխատանքներն են, արցախյան Կուրկուտի պատրաստման՝ նաև սառեցված տարբերակով, որ կարողանան հետագայում վաճառել, թթվի, ղարաբաղցիների լեզվով ասած՝ աղը դրածների պատրաստման աշխատանքներն են»,- ասել է Վիրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP