11:29 14.11.2020
Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 65 մլն 407 հազ. 114 ԱՄՆ դոլար 492.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 78մլն 967 հազ. 699 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ԿԲ-ի փոխանցմամբ՝ միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,781,905 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494,19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 մլն 152 հազար 49 եվրո 580,99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 12 մլն 128 հազ. 714 եվրո 588,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 501 մլն 438 հազ. 323 ՌԴ ռուբլի 6.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 1 մլրդ 114 մլն 591 հազ. 277 ՌԴ ռուբլի 6.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...