ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

16:39 14.11.2020

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին:

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ:

Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար:
Իր հերթին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը:

Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա:
Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:
Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

16:28 29.07.2025

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

16:22 29.07.2025

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

16:16 29.07.2025

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

16:10 29.07.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ 12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։ Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ […] ...

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջան քաղաքում

16:05 29.07.2025

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ խմելու ջրի ջրընդունիչ ավազանների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP