12:00 16.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատերազմն իր վարած քաղաքականության հետևա՞նք է, և ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատվություն է կրում:
Նշել է, որ որևէ կասկած չկա, որ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այն, որ կրում է պատասխանատվություն, այստեղ տարընթերցում չկա: Հասկանում է, որ գործունեության բերումով պետք է կանգնի ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին:
«Ես կարևոր եմ համարում արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։ Եղել է հետևյալը, որ 2018թ-ի մայիսի դրությամբ՝ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ որ հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ: Եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ ի ցույց են դնում 2018թ-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ ասելով, որ ԼՂ շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու, էս են արվելու, էն են արվելու, կա երեք տարբերակ՝ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունն ու ես դավադիր ենք, որ հատուկ չարամիտ դավադրությամբ հասել ենք ստեղ, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծենք, կամ այդ մարդիկ իմացել են, թե որ կետի վրա է մնացել ԼՂ բանակցային գործընթացը, ուր է հասել և ինչ անխուսափելի պահանջներ ու կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ իր վարած քաղաքականությունն այդ համատեքստում է։ Փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փոխել տրամաբանությունը, որն, այսօր արդեն կարող ենք ասել, ցավոք, չի հաջողվել: Ըստ վարչապետի՝ չի հաջողվել, որովհետև կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, որ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի:
«Մենք, այո՛, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը, և, գուցե, էդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չեն գնահատել: Բայց մյուս կողմից, եթե ճիշտ չէին գնահատել, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է համակերպվեի՞նք դրա հետ, ես չեմ համակերպվել և փորձել եմ ամեն ինչ անել այդ հարցի դիմադրողականսւթյունը բարձրացնելու համար, որպեսզի մեր ԶՈՒ մարտունակությունը բարձրանա և մեծանա, բայց եթե այդ համատեքստում նայենք, մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ՝ ասում են, որ դուք հանձնել եք որոշակի տարածքներ, բայց մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թղթեր, որ հանձնվեն»,-ասել է նա:
22:24 18.08.2025
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժածՕգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
22:17 18.08.2025
Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետՎարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...
22:08 18.08.2025
Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներըՎեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:54 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...