16:20 16.11.2020
«Որքանով ես եմ ծանոթ բանակցային գործընթացում եղած քննարկումներին, Շուշիի հարցը երբևիցե բանակցային որևէ փաթեթի մաս չի կազմել, խնդրում եմ, սրա հետ կապված պարզաբանում տալ»,- այս մասին այսօր խորհրդարանում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին:
«Տեսե՛ք, դուք խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է, մենք, բանակցային փաթեթ ասելով, նկատի ենք ունեցել թղթեր, որոնք գոյություն են ունեցել: Եվ հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի, իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ: Ո՞ր դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները, ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից:
Թուղթը ցույց են տալիս, ասում են՝ վայ, էս թղթի մեջ Շուշիի մասին խոսք չկա: Բան չկա, դրա համար այդ թուղթը չի իրագործվել, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը: Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը: Դրանից առաջ մի ուրիշ թուղթ էլ կար, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը: Որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է, իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ կյանքի չի կոչվել, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Չե՞ն ուզեցել կյանքի կոչել, այդ լավ փաստաթղթերը, որոնք գրված են եղել, չե՞ն ուզեցել ստորագրել, ինչ-որ դավադրություն է եղե՞լ, ոչ:
Երբ որ ինձ հարցնում են պարամետրերի մասին, թե որ պայմաններում էր ինչ հնարավոր, ես պատասխանում եմ, թե որ պայմաններում էր ինչ հնարավոր: Ես չեմ ասում՝ այ թուղթ կա, որի մեջ գրված էր սա կամ նա, ես ասում եմ՝ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում և ես դրանում համոզված եմ: Մեր պրոբլեմն այն է, որ մենք երբեմն ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին, և հիմա էլ դա օգտագործվում է պրոպագանդիստական նպատակներով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցային փաթեթը թուղթ է, որի վրա կարող են գրվել անգամ լավագույն ցանկությունները, բայց պետք է հասկանալ՝ խոսքը իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին է: Հիմա էլ կարելի է գրել, որ Արցախը Հայաստանի մաս է, կամ անկախ պետություն է և դա շրջանառության մեջ դնել, բայց դա իրականությունը չի լինի:
Վարչապետը կրկնել է, որ մեծագույն խնդիրն այն է, որ տեսական քննարկումները երկարաձգելու ժամկետը 2016 թվականի ապրիլով սպառվել է: Դրանից հետո ընտրություն է եղել երկու բանի միջև՝ սեփական իրավունքները պահպանել, կամ չպահպանել:
«Նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց կանխատեսումներն են դնում, որ 2018 թվականի ամռանը կամ աշնանը իրենք ասել են, որ տեսեք՝ ինչ է լինելու: Այստեղ երեք տարբերակ կա՝ կա՛մ իրենք մարգարե են, կա՛մ մենք՝ ձեր հետ միասին՝ բոլորով, դավադիր ենք, որ հատուկ եկել ենք, որ մեր երկրին վնաս տանք, կամ առնվազն ես։ Քննիչ հանձնաժողով ստեղծեք, քննեք, և երրորդ տարբերակը իրենք իմացել են, չէ՞: Ի վերջո, Ապրիլյան պատերազմը երբ կանգնեց, մեկը իմացա՞վ, թե այդ պատերազմը ինչ պայմանով կանգնեցվեց, ինչ տեղի ունեցավ, իրենք գիտեին՝ այդ հարցը ուր է հասել: Մեր սխալը, գուցե, այն է, որ մենք չենք ասել ժողովրդին, թե այսպես է, բայց այս ամբիոնից եմ ասել, որ, ժողովուրդ ջան, կարող ենք պատերազմը կանգնեցնել, ու ինչ պայմանով, այս ամբիոնից թուրն ու թվանքը հանած ասում էին՝ ոչ, ոչ, կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, հիմա էլ ասում են՝ դավաճան եք»,- ասել է Փաշինյանը՝ նշելով նաև, որ ողջունում է ընդդիմության այն պնդումը, որ այս պատերազմի համար էլ քննիչ հանձնաժողով կազմվի:
«Կան դառը իրողություններ, որոնց մասին հիմա, ճիշտ է, չեն խոսում, բայց խոսելու են երկու ամիս հետո»:
22:24 18.08.2025
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժածՕգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
22:17 18.08.2025
Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետՎարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...
22:08 18.08.2025
Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներըՎեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:54 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...