23:02 16.11.2020
Հայաստանի Հանարապետության կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։
Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբեր ամսին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել: Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:
Դիմել չեն կարող նաև 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի ներկայացուցիչները, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից, իսկ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն կտեղեկացնենք մոտ օրերս:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշման առնչությամբ գրել էր.
«Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար»։
22:17 18.08.2025
Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետՎարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...
22:08 18.08.2025
Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներըՎեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:54 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...