08:37 17.11.2020
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից պահանջում են ավելի մեծ հստակություն՝ ԼՂ-ում մարտական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանների, ինչպես նաև պայմանավորվածություններում Թուրքիայի դերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել են Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաները։
Նրանց հարց է ուղղվել Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ-Լե Դրիանի բանակցությունների թեմաների մասին։ «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Որպես ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահներ՝ նրանք կիսում են նույն կարծիքը, որ մենք նախկինի պես հավատարիմ ենք Մինսկի խմբի գործընթացում համանախագահների մեր դերին»,-ասել են ամերիկացի դիվանագետները, փոխանցում է TASS-ը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են Թուրքիայի շուրջ իրավիճակը։ Պետդեպում անհանգստություն են հայտնել Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների առնչությամբ, որոնք վերաբերում են ողջ Արևելյան Միջերկրականին, Լիբիային, Սիրիային և այլ ոլորտների։
Հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի Le Figaro թերթի կայքում, Պոմպեոն հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է շրջանակ ծառայի ԼՂ հակամարտության կարգավորման գործողությունների համար։ Նա հատուկ նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի ռազմական ներուժի աճով։
22:17 18.08.2025
Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետՎարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...
22:08 18.08.2025
Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներըՎեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:54 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...