Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2․5 տարվա համար․ Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2․5 տարվա համար․ Լիլիթ Մակունց

15:11 17.11.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։

«Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։  Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու չեք ուզում քննարկել․ ձեր ձեռքում չէ այդ քննարկման հարցը, ձեզ ասում են՝ քննարկեք, թե՝ չէ։ Բայց եկեք, օրինակ, քննարկենք «Լուսավոր Հայաստանի» ճանապարհային քարտեզը, այն 13 կետերը, թե ինչ պիտի անենք այս ընթացքում»,- ասաց Անի Սամսոնյանը։

«Այստեղ կա մի միայն մեկ մարդ, ով ուզում է ամեն գնով պահել իշխանությունը, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության, այս իրավիճակում մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, պիտի լինի նոր բանակցող, Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա անցնցում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս ելույթներին, նշեց, որ այս պահին կրքեր բորբոքելը խանգարում է այն նպատակներին և խնդիրների լուծման ուղիներին, որոնք այսօր առաջնային են։

«Ո՛չ իշխանություն ստանձնելը, ո՛չ իշխանության մնալը նպատակ չեն և չպետք է լինեն։ Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր հասարակության մի մասնիկն ենք և ծանր ապրումներ ունենք մեր գրանցած անհաջողությունից։ Մենք պետք է ձևակերպենք և մատնանշենք  նպատակները և ուղիները։ Որոնք են դրանք, ինչ խնդիր ենք դնում մեր առջև, իհարկե, չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ, և ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ, որո՞նք են դրանք, ի՞նչն ենք ուզում փոխել։ Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2-2․5 տարվա համար։ Եվ որպես ազգ, ժողովուրդ՝ ունենք նաև տասնյակ տարիների թերացումների և ձախողումների պատասխանատվությունը։ Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները այս պահին վարում են շատ կարևոր բանակցություններ Արցախի շուրջ՝ որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը և պետականամետության դիրքորոշումը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

18:58 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

18:48 18.06.2025

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

18:39 18.06.2025

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

ՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

18:30 18.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

18:23 18.06.2025

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

BACK_TO_TOP