23:53 18.11.2020
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։
ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ Զինված ուժերի ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։
Դավիթ Տոնոյանը զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ, որոնց աջակցում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը նշել է նաև, որ որոշ հատվածներում աշխատանքներն ավարտված են, և որոնողական խմբերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը նոր տարածքներում։
Անդրադառնալով Արցախում ծառայությունը շարունակող զինծառայողների արձակուրդների մասին հարցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արձակուրդների տրամադրման գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին, երբ վերջնականապես հստակեցված կլինեն Արցախի սահմանների պաշտպանությանը, պահպանությանը վերաբերող հարցերը։
13:23 31.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» արգելել է Ռոնալդուի և ակումբի այլ լեգենդների անուններով մարզաշապիկների արտադրությունը«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ այլևս չի տպագրի ակումբի լեգենդար խաղացողների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Դևիդ Բեքհեմի և Էրիկ Կանտոնայի անուններով մարզաշապիկներ: Ակումբի ներկայացուցիչները The Sun-ի հետ զրույցում մեկնաբանել են իրավիճակը՝ հաստատելով, որ այդ ֆուտբոլիստները տիրապետում են իրենց անվան և պատկերային օգտագործման իրավունքներին: Սա նշանակում է, որ ակումբը չի կարող առանց հատուկ թույլտվության օգտագործել նրանց անունները: Կրիշտիանու […] ...
13:13 31.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել […] ...
13:00 31.07.2025
Իրանի արտգործնախարարությունը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմաններըԻրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանների շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ չի կրկնի երկրի վրա հարձակումը և կփոխհատուցի երկրին պատճառված վնասը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Financial Times-ի, որը հարցազրույց է վերցրել Արաղչիից, Թեհրանը կոշտացնում է իր դիրքորոշումը և նոր պայմաններ է առաջադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ միջուկային […] ...
12:54 31.07.2025
Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանԱդրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։ «2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի […] ...
12:40 31.07.2025
Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետԲրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […] ...
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...