10:42 19.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։
Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետևություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլևս ակնհայտորեն թիրախավորված արշավը։
Մասնավորապես, պարոն Քոչարյանը, նախօրեին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի՝ «տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը» հարցին, բառացիորեն պատասխանում է հետևյալը. «Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը փաստում է, որ չունի որևէ իրական հիմք՝ պաշտպանության նախարարին որևէ մեղադրանք ներկայացնելու համար և որ իր ողջ այս արշավն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթե ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի։
Եթե այս արտահայտության հեղինակը լիներ պատահական որևէ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի և ընկալելի կլիներ։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտոնյայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա այս իրադրությունը բացառապես տարակուսանք է առաջացնում։
Ընդ որում, պարոն Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիևառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն, պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Նույնը՝ կապված իր կողմից նշված ՌԷՊ միջոցների մասին։ Արդյո՞ք սա պաշտոնյայի՝ իր տեղում չգտնվելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայությունը չէ։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյո՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն։ Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը, հետևողականորեն անելով վիրավորական հայտարարություններ ողջ բանակի համար, որն, ի դեպ, ներկա փուլում լուծում է գերկարևոր խնդիրներ՝ կապված ուժերի ու ռեսուրսների վերականգնման, վերախմբավորման, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ և այլն։
Պաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան բացարձակապես չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները և անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։ Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարությունը դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը»։
13:00 31.07.2025
Իրանի արտգործնախարարությունը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմաններըԻրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանների շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ չի կրկնի երկրի վրա հարձակումը և կփոխհատուցի երկրին պատճառված վնասը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Financial Times-ի, որը հարցազրույց է վերցրել Արաղչիից, Թեհրանը կոշտացնում է իր դիրքորոշումը և նոր պայմաններ է առաջադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ միջուկային […] ...
12:54 31.07.2025
Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանԱդրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։ «2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի […] ...
12:40 31.07.2025
Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետԲրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […] ...
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...