Մի ամբողջ սերնդի ապագան վտանգված է․ ՅՈՒՆԻՍԵՖ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Մի ամբողջ սերնդի ապագան վտանգված է․ ՅՈՒՆԻՍԵՖ

15:03 19.11.2020

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի պատճառով «կորսված սերնդի» երեխաների առաջացման մասին:

«COVID-19 համաճարակի ամբողջ ընթացքում գոյություն է ունեցել կայուն միֆ այն մասին, որ երեխաներն այդքան էլ չեն տառապում այդ հիվանդությունից։ Ճշմարտությունից հեռու ոչինչ չկա։ Չնայած նրան, որ երեխաները կարող են հիվանդ լինել և լինել հիվանդության փոխանցողներ՝ սա համավարակի այսբերգի ընդամենը գագաթն է։ Հիմնական ծառայությունների մատուցման խափանումները և աղքատության աճող մակարդակը երեխաների համար ամենամեծ վտանգն են ներկայացնում։ Որքան երկար է ճգնաժամը, այնքան ավելի խորն է դրա ազդեցությունը մանկական կրթության, սննդի և ընդհանուր առողջության վրա: Մի ամբողջ սերնդի ապագան վտանգված է»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։

Հիմնադրամի զեկույցի համաձայն ՝ նոյեմբերի սկզբին 87 երկրներում մինչև 20 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում 9-ից միայն մեկն է վարակվել կորոնավիրուսով (այդ պետություններում հայտնաբերված COVID-19-ի 25,7 միլիոն դեպքերի 11 տոկոսը): Ինչպես նշում են փորձագետները՝ պանդեմիան ազդել է երեխաների համար մատուցվող բժշկական և սոցիալական ծառայությունների քանակի նվազման վրա. այսպես, 140 երկրներում անչափահասների մեկ երրորդը չի կարողացել պլանային պատվաստումներ անել, զրկվել են ամբուլատոր կերպով վարակիչ հիվանդությունները բուժելու հնարավորությունից:

Բժշկական ծառայությունների տրամադրման խնդիրների պատճառով 2021 թվականին մանկական մահերի թիվը կարող է աճել երկու միլիոնով, իսկ մեռելածնության թիվը՝ 200 հազարով: Բացի դրանից՝ մինչև 5 տարեկան 6-7 միլիոն երեխա ամբողջ աշխարհում կտառապեն օրգանիզմի հյուծումից և թերսնումից, ընդգծել են կազմակերպությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

18:48 18.06.2025

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

18:39 18.06.2025

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

ՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

18:30 18.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP