Վատիկանը հետաքննություն է սկսել Հռոմի Պապի «լայք»-ի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Վատիկանը հետաքննություն է սկսել Հռոմի Պապի «լայք»-ի վերաբերյալ

15:22 21.11.2020

Հետաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել բրազիլական ծագմամբ մոդելի անկեղծ լուսանկարում «լայքի» հայտնվելու հանգամանքները:
Վատիկանը ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական պրոֆիլը հավանել է բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտոյի անկեղծ լուսանկարը: Այս մասին  հայտնում է Կաթոլիկ նորությունների գործակալությունը:
Սուրբ Աթոռը պարզաբանում ստանալու համար արդեն դիմել է Instagram- ի ղեկավարությանը: Վատիկանը բացառում է, որ հովվապետն ինքը կարող էր նման բան անել, – ասում է պապին մոտ կանգնած աղբյուրը:

Հոկտեմբեր ամսվա սկզբին մոդել Գարիբոտոն իր Instagram-ում տեղադրել էր նկար, որում նա դպրոցական համազգեստին նմանվող հագուստով էր: Նա գրել էր, որ կարող է մի քանի բան սովորեցնել։

Նոյեմբերի 13-ին Կաթոլիկ նորությունների գործակալությունն (CNA) ուշադրություն հրավիրեց Ֆրանցիսկոսի «լայքի» վրա, իսկ հաջորդ օրը այն անհետացավ: COYCo ընկերությունը, որի համար աշխատում է Գարիբոտոն, ասել է, որ նա «պաշտոնական օրհնություն է ստացել Հռոմի պապից»: Մոդելն ինքն էլ կատակել է, որ դրախտ է գնալու:

Ֆրանցիսկոսի Instagram-ի էջն ունի 7,4 միլիոն, իսկ  Twitter- ում՝ 18,8 միլիոն հետևորդ: Նրա պրոֆիլները պահպանում են սոցիալական մեդիայի մասնագետները, և հովվապետն ինքն է միայն երբեմն թեմաներ առաջարկում գրառումների համար և հաստատում մյուսներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:11 18.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

18:58 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

18:48 18.06.2025

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

18:39 18.06.2025

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

ՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...

BACK_TO_TOP