ՀՀ դատախազը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

ՀՀ դատախազը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը

18:45 01.12.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

 

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավետ արձագանքմանը:

 

ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում այդ այցը կկազմակերպվի:

 

Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

 

Պարոն դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»:

 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

18:35 23.06.2025

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

18:27 23.06.2025

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

18:20 23.06.2025

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

18:14 23.06.2025

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

BACK_TO_TOP