15:55 02.12.2020
Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
«Ես ազնվության և արդարության վերաբերյալ իմ պատկերացումներից ելնելով եմ հետևություններ անում, այլ ոչ այսօրվա համաձայնագրի կոնյունկտուրայից, կամ երեկվա ստատուս-քվոյից: Այդ ստատուս-քվոն կար 1994-ից և մեծ մասշտաբներով միայն մի անգամ՝ 2016-ին այն խախտվեց: Բայց ամբողջ այդ ընթացքում, նաև երբ առաջին անգամ ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ, միշտ հետևյալ տեսակետն եմ հայտնել, որ պետք է հանձնվեն հարակից շրջանները՝ սկզբում հինգը, ապա երկուսը, դրանցից հանած կապող միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա անկախություն, ինքնորոշման իրավունք:
Ես համոզված էի, որ այդ ինքնորոշման իրավունքը կբերեր հենց անկախության: Այն, ինչ ես ասում էի 1994-ից սկսած, ինչ-որ չափով հենց բանակցությունների սեղանին էր, մինչև այս վերջին ռազմական գործողությունները:
Հիշեցնեմ կազանյան հանդիպման մասին, որի ժամանակ գրեթե նույն բանի մասին էր խոսքը, որ սկզբում հետ են վերադարձվում 5 շրջանները, հետո՝ երկուսը առանց Լաչինի բավականին մեծ՝ շուրջ 100 կմ-ի հասնող միջանցքի: Իսկ ինչ վերաբերում էր Ղարաբաղին, ապա կլիներ, այսպես կոչված, հետաձգված ստատուս, հանրաքվե՝ 30 կամ 50 տարի հետո, ընդ որում՝ բնակչության այն համամասնությամբ, որը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտից անմիջապես առաջ: Այն ժամանակ Ղարաբաղի բնակչության 76 տոկոսը հայեր էին, 24 տոկոսը՝ ադրբեջանցիներ, ինչը թույլ էր տալիս ցանկացած հանրաքվեն դարձնել ամբողջովին կանխատեսելի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ կապված:
Ես այսպիսի տեսակետի կողմնակից էի: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա բանակցային դիրքերը կորսված են, բայց սկզբունքը ինձ համար մնում է նույնը:
Ես կարծում եմ՝ ոչ-ոք իրավունք չունի մերժել Լեռնային Ղարաբաղի հայերին ինքնորոշման հարցում: Այդ ինքնորոշման իրավունքը նրանց տրված էր դեռ նախկին՝ Խորհրդային միության սահմանադրությամբ: Հիմա էլ ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ապագան պետք է որոշվի հենց այս հանգամանքով, այսինքն՝ այնտեղ ապրող մարդկանց ցանկությամբ, մարդկանց ովքեր ապրում են իրենց պատմական տարածքների վրա։ Այնպես որ, այս իմաստով իմ տեսակետը նույնն է մնացել: Ես չեմ տեսնում իրական հնարավորություն խոսելու Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մշակութային կամ որևէ այլ ինքնավարության մասին: Հայերի համար սա անընդունելի է, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ հիմա այլ պայմաններ առաջ քաշելու ժամանակը չէ, քանի որ ռազմական պարտությունից հետո և Հայաստանում տիրող ներքաղաքական իրադրության պայմաներում, ձգտել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը հասնելուն, շատ-շատ բարդ է: Սա ավելի շուտ հետագայի հարց է»,- ասել է Զատուլինը:
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...