18:57 18.01.2018
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր 28-րդ ամենամյա զեկույցը, որտեղ ներկայացված է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհի 90 երկրներում:
Հայաստանն այս վարկանիշում ներկայացված է ո՛չ ամենալուսավոր կողմից:
Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխանություններին չի հաջողվել վերականգնել հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, և , որ իշխող կուսակցությունն ընտրություններում հաղթել է ձայների վաճառքի և մի շարք այլ ընտրախախտումների միջոցով:
Զեկույցում անդրադարձ կա նաև 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ցույցերի մասնակիցների ու լրատվամիջոցների հանդեպ իրավապաշտպանների կողմից ցուցաբերված ոչ օրինաչափ վերաբերմունքին: Նշվում է, որ ցույցերի մասնակիցների դեմ հանդեպ անհամաչափ ուժի կիրառման պատասխանատուները մինչ այժմ չեն պատժվել:
Ներկայացված է նաև մեր երկրում երեխաների ու կանանց իրավունքների պահպանման վիճակագրությունը: Զեկույցում ասվում է, որ աղքատության պատճառով, շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել երեխաների նվազագույն պահանջները և նրանց տեղափոխում են հատուկ հաստատություններ:
Խոսվում է նաև այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2025 թվականը երկրի ամբողջ տարածքում ներդնել ներառական կրթությունը, սակայն, հաշմանդամություն ունեցող երեխաները դեռևս հնարավորություն չունեն որակյալ կրթություն ստանալու:
Ըստ զեկույցի, Հայաստանում շարունակվում են նաև կանանց ու սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնությունները:
Ներկայացված է նաև Հայաստն-ԵՄ՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման փաստը: Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է խորացնել Հայաստանի և կազմակերպության անդամ մյուս երկրների միջև քաղաքական ու տնտեսական գործակցությունը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...