Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը՝ հօգուտ Թուրքիայի․ թուրքագետը՝ Թուրքիայի հաջողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը՝ հօգուտ Թուրքիայի․ թուրքագետը՝ Թուրքիայի հաջողությունների մասին

15:25 11.12.2020

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները: Սաֆրաստյանը կարևորում է աշխարհին այնպիսի նյութի տրամադրումը, որը կվկայի՝ այն պատերազմը, որը մղեցին այդ երկու երկրները, դուրս էր պատերազմական բոլոր կանոններից:

Ամեն դեպքում, կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետն ընդգծում է, որ Թուրքիան այս պատերազմում իր ոչ բոլոր նպատակներին հասավ, ավելին՝ չհասավ իր մարտավարական գլխավոր նպատակին։ Թուրքագետը հատուկ ընդգծում է մարտավարական, այլ ոչ ռազմավարական, քանի որ ռազմավարական նպատակը այլ է՝ տարածաշրջանն իր ազդեցության գոտի դարձնելն ու բացի Արցախից նաև ՀՀ-ին ծանրագույն հարված հասցնելը, իսկ մարտավարական նպատակն էր Արցախի սահմանների ողջ երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի հետ տեղակայել իրենց խաղաղապահ ուժերը։ Ռուսաստանը դա թույլ չտվեց։

Կարծես թե չի հաջողվում նաև թուրք զինյալների՝ որպես միասնական թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի անդամներ Արցախի տարածք մուտք գործելու հնարավորություն տալ՝ մոնիթորինգ անելու պատրվակով, ասում է Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, սակայն, թեկուզ տարածքով և հնարավորություններով սահմանափակված, թուրքերը հնարավորություն ստացան ռուսների հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնի մաս կազմելու։

Թուրքագետի խոսքերով՝ առաջին անգամ օրինական ձևով իրավունք ստացան հարավային Կովկասում որոշակի գործողություններ իրականացնել՝ կապված ռազմական ոլորտի հետ: Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի համար բարենպաստ ևս մի քանի հանգամանք ընդգծեց՝ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը, և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը՝ հօգուտ Թուրքիայի:

«Թուրքիան հնարավորություն է ստանում իր ԶՈւ-ն տեղակայել Ադրբեջանում՝ որպես Ադրբեջանի խնդրանքի բավարարում: Ես սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան արդեն կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում և կսկսի նաև բուն Ադրբեջանի տարածքում տարբեր ռազմական կենտրոններ կառուցել: Չեմ բացառում նաև, որ որոշակի հնարավորություն կստեղծի իր համար՝ մոտենալու Կասպից ծովի ափերին»,- կարծում է թուրքագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP