19:30 26.12.2020
«Գյումրի» ԲԿ-ին են միավորվում են Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։Ըստ Շիրակի մարզպետի այս նախագիծը մի քանի տարի գտնվում էր շրջանառության մեջ։ Իսկ միավորվելու պատճառը մասնավորապես ծննդատան պարագայում , կուտակած պարտքերն էին։
«Գյումրիի ծննդատան հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք։ Պարտքերը ,որոնք տարիներ շարունակ էնտեղ կուտակվում էին,հնարավորություն չէին տալիս ուղղակիորեն դուրս գալ էդ վիճակից,անգամ մի պահ հասցրեցին ծննդատան լուծարման տեխնիկական խնդիրների քննարկմանը։Էդ ընթացքում ,երբ նաև ակնհայտ էր, որ Գյումրիում մեկնարկելու է նոր ծննդատան կառուցապատումը, որի մեջ արդեն նաև ամբողջական կոմպլեքս ծառայություններ մատուցելու հնարավորություններ կային,էդ հիմնարկի լուծարումը ոչ միայն խնդիր էր հենց ինստիտուտ լուծարելու առումով, նաև մասնագետներ կորցնելու ռիսկեր կային»,-նշել է Շիրակի մարզպետը։
Ըստ Տիգրան Պետրոսյանի,ամենաշահեկան տարբերակը ծննդատան համար միավորման գործընթացն էր «Գյումրի» ԲԿ-ի հետ, որին կմիավորվեն նաև ուռուցքաբանական դիսպաներն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։
«Ներքին քննարկումներ տեղի ունեցան,նախարարությունը իր տարբերակները առաջարկեց՝ իհարկե գործընթացն ամբողջությամբ գոհացուցիչ չէր բոլորի համար, բայց էս պարագայում ինքը հնարավորություն է տալիս համաչափ նաև ծառայությունները զարգացնելու և«Գյումրի» ԲԿ-ն համալրել կոմպլեքս ծառայություններով, որոնք, օրինակ, ուռուցքաբանական դիսպանսերում չեն եղել,կամ եղել են մասնակի»,-նշում է Շիրակի մարզպետը
Մարզպետն անդրադարձել է նաև միավորման արդյունքում բուժհաստատություններից հաստիքների կրճատման խնդրին ու նշել,որ հնարավորինս կփորձեն աշխատատեղերը պահպանել։
Երեք բուժհաստատությունների միավորման համար սահմանվել է 8 ամիս ժամկետ, որից հետո երեքն էլ կգործեն «Գյումրի» ԲԿ-ի կազմում, որպես մարզային կենտրոն։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...