18:40 30.12.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի թթվածնային արտադրության նոր կայանի կառուցման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է մոտ 100 միլիոն դրամ է: Գերժամանակակից սարքերը հնարավորություն կտան ամբողջությամբ բավարարել վերակենդանացման ու Քովիդ բաժանմունքների հիվանդների համար պահանջվող թթվածնի ծավալը: Սարքերի տեղադրումից հետո վերջնական մոնտաժման ու գործարկման համար մի քանի օրից Գյումրի կայցելի մասնագետների խումբ։
«Գյումրի» ԲԿ-ի թթվածնային բաժանմունքի պատասխանատու մասնագետներից մեծ պատասխանատվություն է պահանջվում վերակենդանացման և Քովիդ բաժանմունքների հիվանդներին ճիշտ ժամանակին թթվածին մատակարարելու համար։
Կենսական նշանակության կենտրոնում աշխատելը նաև խիստ վտանգավոր է, անզգուշությունը կարող է նաև բալոնների պայթյունի պատճառ դառնալ: Մոտ 100 կգ կշռող տարաների պարունակությունը սպառելուց հետո դրանք ուղարկվում են լիցքավորման։ Մարզում թթվածին արտադրող մեկ ընկերություն կա, որը բժշկական կենտրոնին անհրաժեշտ սպառման ծավալը բավարարել չի հասցնում:
«Մենք օրինակ մեկ ժամում կօգտագործենք 15 բալոն, ընկերությունն կարտադրե 10 բալոն, էդ է խնդիրը, չի հասցնե մեծ քանակի արտադրություն կազմակերպել»,- նշում է թթվածնային համակարգի սպասարկող Անդրանիկ Ղուկասյանը։
Անհրաժեշտ թթվածնային ծավալը կապահովվի նոր կառուցված կայանի միջոցով, որը բուժհաստատությանը կից է: Նոր կայանում արդեն տեղադրվում են թթվածին արտադրող ժամանակակից սարքավորումներ: Մի քանի օրից տեղի աշխատողներին կմիանա մասնագիտացված խումբ, որը կսկսի արտադրման, օդով ու ջրով հարստացման հոսքագծերի մոնտաժման աշխատանքները:
«Եթե այս գեներատորները, որոնք արտադրում են թթվածին, բավարարեն մեր բոլոր պահանջները, էս դեպքում, ավելցուկ ունենալու պարագայում, մենք կկարողանանք նաև թթվածին մատակարարել այն մարդկանց ու հաստատություններին, որոնք դրա կարիքն ունեն»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Թթվածնային բալոնների կարիքը մարզի մյուս բուժհաստատություններում ևս զգացվում է։ Շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների բուժօգնությունը դրա պակասի պատճառով շատ հաճախ հնարավոր չէ տեղում կազմակերպել:
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ավելացմանը զուգահեռ բուժհաստատությունում թթվածնի սպառման ծավալները մի քանի անգամ ավելացել են, իսկ բոլոր հիվանդներին շնչառական սարքեր միացնելու համար երբեմն ունեցած թթվածնային բալոնները չեն բավարարում։
«Հիմա մենք ունենք 42 հիվանդ, բայց դուրս գրումն ու համալրումը օրվա ընթացքում շատ փոփոխական է։ Մենք կարող է առավոտյան համայցից հետո դուրսգրումներ ունենանք, իսկ տրիաժ կենտրոնից՝ դրական դեպքերով հիվանդները, տեղափոխվեն մեզ մոտ»,- նշում է կենտրոնի փոխտնօրենը։
Կենտրոնացված համակարգով՝ մեկ կայանից և ինքնահոս եղանակով, թթվածնի արտադրությունը էապես կնվազեցնի նաև բուժհաստատության ֆինանսական ծախսերը, և բարդացված դեպքերով՝ թթվածնային քաղցով հիվանդները չեն տեղափոխվի մայրաքաղաքի կլինիկաներ։
21:34 30.06.2025
Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...