11:24 31.12.2020
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել․
«Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի: Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած ջանքերը: Համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հաղթահարել նաև ուսումնական գործընթացի իրականացման դժվարությունները. բժշկական բուհը գործում է անխափան,
յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրում ունի կրթական գործընթացի զարգացման գործում։
2020 թվականին լրացավ բժշկական բուհի 100-ամյակը: Այս տարին հոբելյանական էր մեկդարյա համալսարանի համար, սակայն, ցավոք, նախանշված միջոցառումները փոխարինվեցին օրակարգային, օպերատիվ կազմակերպում պահանջող բազմաթիվ այլ աշխատանքներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր համալսարանական զգա այն հսկայական պատասխանատվությունը, որը ենթադրում է Երևանի Մխիթար
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սովորող և շրջանավարտ լինելը:
Համալսարանականների կողմից այդքան սպասված հոբելյանը ստվերվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական պատերազմով: Այն մեզանից խլեց լավագույններին. շուրջ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտներ, ուսանողներ ու սովորողներ անմահացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նրանց հիշատակը հավերժ է…
Համավարակի պայմաններում և պատերազմի ժամանակ շատ ապագա բժիշկներ, ռազմական բժիշկներ, ուսանողներ իրենց մարդկային ու մարդասիրական պարտքը կատարեցին, սխրանքներ գործեցին, ձեռք բերված գիտելիքները ներդրեցին հանուն մարդկային կյանքերի փրկության:
Կրթությունն ու գիտությունը մեր գալիք օրվա երաշխիքն են: Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար: Մեր աշխատանքի առանցքում շարունակում են մնալ վիրավորում ստացած զինվորների ապաքինումը, վերականգնողական բուժումն ու նրանց լիարժեք կյանքի ապահովումը: Սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Այս հարցում
ևս մեր ամենօրյա հաջողությունները տեսանելի են:
Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ ջանք չխնայեցիք հեռավար ուսումնական գործընթացի իրականացման հարցում ձեր կարևոր դերակատարությունն ունենալու համար: Վստահ եմ, որ շուտով հնարավորություն կունենաք առցանց ստացած գիտելիքները կիրառելու նաև գործնական հարթակում՝ ծառայեցնելով դրանք մեր երկրի և պետության հզորացմանը: Թո՛ղ, որ ձեզ
հաջողվի դառնալ 100-ամյա բժշկական դարբնոցի լավագույն ավանդույթների պահպանողն ու տարածողը:
Մաղթում եմ բոլորիդ տոկունություն, ամրություն, խաղաղ օրեր: Կհանդիպենք 2021 թվականին՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով և ծրագրերով»:
08:07 14.08.2025
ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին08:00 14.08.2025
Բարսեղյանի ճակատագրական վրիպումը. «Սլովանը» լքում է ՉԼ-ն«Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Սլովանին» (4:3)։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է կիսապաշտպան Ռոբերտ Մակը։ «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը դուրս թողնելով «Սլովանին» […] ...
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...