17:23 31.12.2020
Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ Չինաստանն առաջին անգամ հայտնեց դեռևս անհայտ վիրուսի մասին: Այն առաջին անգամ հայտնաբերվեց Հուբեյ Նահանգի Ուհան քաղաքում դեկտեմբերի վերջին օրերին: Արդեն հունվարի սկզբին Չինաստանի համաճարակաբանները հայտարարեցին, որ հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է: TASS գործակալությունը հիշեցնում է, որ հունվարի 11-ին գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այդ ժամանակ Ուհանում ընդամենը 41 վարակված կար: 1 տարի անց աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոն 800 հազարը, 83 միլիոն մարդ վարակվել է վիրուսով:
Վիրուսի տարածման առաջին փուլը
Այս մեկ տարվա ընթացքում գիտնականները վիրուսի ծագման մասին տարբեր վարկածներ են առաջ քաշել: Ըստ դրանցից ամենատարածվածի` կորոնավիրուսի բռնկումը կապված է Ուհանում ծովամթերքի շուկայի հետ: Մասնագետների մեծ մասը կարծում է, որ հիվանդությունը բնական ծագում ունի, չնայած ոմանք էլ գտնում են, որ վիրուսը դուրս է եկել լաբորատորիաներից մեկից:
Նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման առաջին օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում էր, որ վիրուսը չի կարող փոխանցվել մարդուց մարդուն, Չինաստանի հետ սահմանները փակելու կարիք չկա: Ընդամենը շաբաթներ անց փոխվեց և՛ վիրուսի աշխարհագրությունը, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումը: Բազմաթիվ երկրներ դադարեցրին հաղորդակցությունը Չինաստանի հետ: Մարտին կորոնավիրուսը հայտարարվեց համավարակ` ստանալով COVID-19 անվանումը:
Չինաստանը, թերևս, մյուս երկրների համեմատությամբ ամենահաջողն է հաղթահարել ՔՈՎԻԴ-19-ը: Այնտեղ համավարակի առաջին ալիքից հետո վիրուսը դեռ հաջողվում է վերահսկողության տակ պահել: Մնացած գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսի երկրորդ, որոշ դեպքերում նաև երրորդ ալիքի դեմ են պայքարում:
Համազգային կարանտինները, սահմանափակումները
Եթե սկզում տարբեր երկրներ քննադատաբար էին մոտենում Չինաստանի ձեռնարկած խիստ միջոցառումներին, Ուհան քաղաքի լիակատար մեկուսացմանը և համազգային կարանտինին, ապա ժամանակի ընթացքում, բախվելով համավարակի հետևանքներին, նման քայլի դիմեցին շատերը:
Ամբողջ մոլորակում կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ: Գրեթե լիովին դադարեցվեց միջազգային ավիահաղորդակցությունը, հետաձգվեցին համաժողովները, փառատոնները, մարզական և մշակութային միջոցառումները: Փակվեցին կրթական բոլոր հաստատությունները: Հասարակական կյանքն անցավ օնլայն ռեժիմի: Համավարակը ծանր հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը:
Իսկ ամանորյա միջոցառումների մասին շատերն են մոռացել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար եվրոպական մի շարք երկրներ Նոր տարվա և Սուրբ ծննդյան նախաշեմին կրկին սահմանել են լոքդաուններ, պարետային ժամ, արգելվել են հավաքույթները, տոնակատարությունները:
Աշխարհի մի շարք երկրներում դեպքերի վիճակագրությունը
Աշխարհի 18 երկրներում մինչև այժմ հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Ընդ որում, մոլորակում հայտնաբերված ընդհանուր դեպքերի 24 տոկոսը` 20 միլիոնից ավելին, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Մահվան դեպքերի առումով ևս Միացյալ Նահանգներն առաջին հորիզոնականում է` 350 հազարից ավելի մահ, կամ աշխարհում մահացածների 19 տոկոսը: Հնդկաստանը 10 միլիոն հաստատված դեպքով գտնվում է աշխարհում երկրորդ հորիզոնականում, այնուհետև Բրազիլիան է 7.5 միլիոնից ավելի դեպքով, Ռուսաստանը, որտեղ մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 3 միլիոնից ավելի մարդու մոտ և Ֆրանսիան` 2 միլիոն 600 հազար դեպքով:
Վիրուսի օջախ համարվող Չինաստանը գտնվում է 81-րդ հորիզոնականում` 87 հազար դեպքով:
Մեր հարևան երկրներում նույնպես համավարակը մեծ տարածում է գտել: Թուրքիայում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 2 միլիոնից ավելի, Իրանում` 1 միլիոն 200 հազարից ավելի մարդու մոտ, Վրաստանում և Ադրբեջանում դեպքերի թիվը գերազանցել է 200 հազարը:
Իրավիճակն է’լ ավելի է բարդանում Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով: Կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է մինչև այժմ տարածվող տարբերակից:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը
Մինչքովիդային կյանքի վերադառնալու հույսը շատերը կապում են պատվաստանյութերի հետ: Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանում: «Sputnik V» պատվաստանյութով արդեն շաբաթներ առաջ սկսել են պատվաստվել խոցելի խմբերը: Ռուսաստանից հետո պատվաստումները սկսել են Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական Միության երկրները: Այնտեղ օգտագործում են Pfizer և BioNtech, ինչպես նաև Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունների ստեղծած պատվաստանյութերը: Օքսֆորդի համալսարանի և Astra Zeneca ընկերության ստեղծած պատվաստանյութը նույնպես հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայում: Չինաստանում էլ պատվաստումներն իրականացվում են չինական Sinopharm դեղագործական ընկերության պատվաստանյութով:
Իհարկե, պատվաստումներն առայժմ իրականացվում են բարձր ռիսկայնության խմբերի` բուժաշխատողների, ուսուցիչների, տարեցների շրջանում: Ենթադրվում է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում բնակչության զանգվածային պատվաստումները կսկսվեն 2021 թվականի առաջին կեսին:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...