Ջրիմուռները կարող են ճնշել աուտոիմունային հիվանդությունները. գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Ջրիմուռները կարող են ճնշել աուտոիմունային հիվանդությունները. գիտնականներ

21:10 03.01.2021

Կարագինաները զգալի ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա: Դրանք կարմիր ջրիմուռներից ստացվող կենսաբանական ակտիվ պոլիսախարիդներ են և լայնորեն օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ՝ որպես կայունացուցիչներ, թանձրացուցիչներ կամ դոնդողացնող նյութեր: Medical Express պարբերականի փոխանցմամբ`դա ապացուցվել է մկների վրա կատարված փորձերի միջոցով: Հետազոտություններն իրականացրել են Հեռավորարևելյան դաշնային համալսարանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղը և Վիլնյուսի համալսարանը:

Պարզվել է, որ կարագինանը կոնկրետ դեպքերում իմունաճնշող հատկություններ է ցուցաբերում, սակայն դրանից այն ընդհանուր առմամբ վտանգավոր կամ թունավոր չի դառնում: Եվ այսպես, մեկ շաբաթվա ընթացքում լաբորատոր մկների սննդակարգում կարագինան ավելացնելուց հետո կենդանիների իմունային բջիջների ակտիվությունը նվազել է, իսկ լեյկոցիտների քանակը` պակասել: Իմունաճնշող դեղամիջոցներն օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ալերգիաները և աուտոիմունային հիվանդությունները`ցրված սկլերոզը, համակարգային կարմիր գայլախտը, ռևմատոիդ արթրիտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտը և այլն:

Սովորաբար այս հիվանդությունները կապված են իմունային համակարգի որոշ մասերի հիպերակտիվացման կամ իմունաճնշող բջիջների արտադրության կամ ֆունկցիոնալ ակտիվության նվազման հետ: Բորբոքման և իմունաճնշման միջև անհավասարակշռությունը կարող է հանգեցնել սեփական հակագենների նկատմամբ չափազանց ուժեղ իմունային պատասխանի զարգացմանը: Ապացուցվել է, որ կարագինաները մկների մոտ ճնշում են պերիտոնային ֆագոցիտների (որովայնի խոռոչի իմունային բջիջներ) գործունեությունը: Ամենայն հավանականությամբ, միացությունները ազդեցության մեջ են մտնում աղեստամոքսային տրակտի իմունային բջիջների ռեցեպտորների հետ, որոնք իրենց հերթին տեղեկատվություն են փոխանցում արյան իմունային բջիջներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP