Երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 դեղաչափի փոխարեն 1 դեղաչափ ներարկել` պատվաստվողների թիվն ավելացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 դեղաչափի փոխարեն 1 դեղաչափ ներարկել` պատվաստվողների թիվն ավելացնելու համար

17:40 04.01.2021

Աշխարհի երկրների մեծ մասը շտապում է կիրառության մեջ դնել նոր պատվաստանյութեր, սակայն դեղագործական ընկերությունները չեն հասցնում մատակարարել զանգվածային պատվաստումների համար անհրաժեշտ դեղաչափերը: Այս պահին շրջանառության մեջ գտնվող բոլոր պատվաստանյութերը ներարկվում են երկու դեղաչափով` 21 օրվա տարբերությամբ: Սակայն մեկ մարդու վրա երկու դեղաչափ ծախսելու փոխարեն առողջապահական ոլորտի մասնագետները սկսել են դիտարկել ավելի շատ մարդկանց 1 դեղաչափ ներարկելու տարբերակը:

The Guardian պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայում պատվաստումների հարցով զբաղվող հատուկ հանձնաժողովը հայտարարել է, որ ավելի նախընտրելի է այս պահին ավելի մեծ թվով մարդկանց պատվաստել և երկրորդ դեղաչափը ներարկել ոչ թե 3, այլ 12 շաբաթ անց:

Պարբերականը հաղորդում է նաև, որ Գերմանիայի առողջապահության նախարարությունը դիմել է մասնագետների խորհրդին, որպեսզի որոշի Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումը հետաձգելու հարցը:

Նման հարց են բարձրացրել նաև Միացյալ Նահանգների առողջապահական ոլորտի մասնագետները` հոդված հրապարակելով The Washington Post պարբերականում: Ըստ մասնագետների` ռիսկի խմբում գտնվող մարդը, ով այսօր չի պատվաստվում, կարող է վաղը վարակվել և մեկ ամսվա ընթացքում մահանալ, մինչդեռ առկա դեղաչափերը պահվում են պատվաստվածներին երկրորդ դեղաչափը ներարկելու համար:

ԱՄՆ-ում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության ընդամենը 1 տոկոսը: Իսկ օրինակ Իսրայելում արդեն հասցրել է պատվաստվել բնակչության 10 տոկոսը: Պատվաստվածների 40 տոկոսը 60 տարեկանից բարձր անձինք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP