08:45 29.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի՝
10:00-16:00 Ազատության պող. 11Ա շենքը, Նաիրի Զարյան փ. 49-71, 106-138 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիևյան փ. 14Ա, 16 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Աթենք» մսամթերքի կոմբինատը,
10:30-16:30 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքը, տոնավաճառը, «Երևան Սիթի» սուպերմարկետը, շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Դավիթ Բեկի փողոցի հարակից սեփական տները, Դավիթ Բեկի փ. 111/1 շենքը, Նորքի 17 փողոցի 1-ին նրբանցքի 20, 24, 26/1, 27/1, 27/3, 31, 33, 35, 146 սեփական տները,
Արմավիրի մարզի՝
12։00-14։00 Թաիրով, Բաղրամյան, Այգեկ և Նորակերտ գյուղերը,
Արագածոտնի մարզի՝
11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեադիր գյուղերը,
Արարատի մարզի՝
10։00-13։00 Մասիս քաղաքի Կայարանի թաղամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղերը մասնակի,
10։00-16։00 Արտաշատ քաղաքի Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեյի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցները մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
10։30-16։00 Մրգավետ գյուղը մասնակի,
Վայոց Ձորի մարզի՝
10։00-16։00 Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղերը մասնակի,
Կոտայքի մարզի՝
11։00-15։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի գյուղերը, հարակից տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները, «Աէրոնավիգացիան», «Ա․Խառատյան» գազալցակայանը, «ԱրմենՏել», «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայանները,
Շիրակի մարզի՝
10:00-16:00 Անիի տարածաշրջանի Ջրափի համայնքի 2, 3 փողոցները,
Սյունիքի մարզի՝
10:00-13:00 Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասը, Լեռնաձոր, Կավճուտ, Գեղի, Գեղավանք, Գետիշեն, Աստղաբերդ, Ոչեթի գյուղերը և հարակից ոչ-բնակիչ բաժանորդները,
11:00-13:00 Շվանիձոր գյուղը,
11:00-16:00 Ախլաթյան և Վաղատնի գյուղերը մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...