Լուկաշենկոն Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի գրոհն անվանել է «իրադարձություն, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Լուկաշենկոն Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի գրոհն անվանել է «իրադարձություն, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել»

18:08 07.01.2021

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները, որոնց ընթացքում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք, իրադարձություններ էին, որոնց մասին ոչ ոք չէր կարող մտածել: TASS գործակալության փոխանցմամբ` այսպես է ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ եկեղեցի կատարած այցի ժամանակ:

«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ կգրոհեն Կապիտոլիումի` համաշխարհային ժողովրդավարության ամրոցի վրա, ինչպես իրենք են դա անվանում: Ո՞վ կարող էր մտածել, ոչ ոք: Չնայած Թրամփի համար այս ամենում կա որոշակի արդարություն: Սակայն դա վատ է: Նա ասում է, որ վատ է, երբ մարդիկ գրոհում են, մարդիկ են մահանում», – ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն ընդգծել է, որ այս առնչությամբ Բելառուսում «հարկավոր է հավաքվել, հարկավոր է հանգստանալ»` նկատի ունենալով Մինսկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

«Ես զգուշացրել եմ` վատ է, երբ մարդիկ փողոցներում են, ավելի վատ է, երբ մտնում են բակեր, անտանելի կլինի, երբ մտնեն ձեր բնակարաններ: Մենք չպետք է նման բան թույլ տանք: Ես միայն մի բան եմ խնդրում, որ դուք ինձ հասկանաք և չդատեք: Ես խաղաղասեր մարդ եմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը գա այստեղ և ոչնչացնի մեր այս տաճարը»:

Հիշեցնենք` հունվարի 6-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցով Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը վերածվել էր քաոսի։ Նիստն ընդհատվել էր, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումի շենքի վրա, ճեղքել իրավապահների պատնեշը և մտել Կոնգրես: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել, 10-ից ավելին` վիրավորվել: Վաշինգտոնում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայվել են Ազգային գվարդիայի զինվորականներ:

Ավելի ուշ նիստը վերսկսվել էր: Կոնգրեսը հաստատել է ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ հաջորդ նախագահ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP