19:58 07.01.2021
Իսրայելի նախագահ Ռևեն Ռիվլինը երկրի քաղաքացիներին ուղերձի ժամանակ շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման կապակցությամբ: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռիվլինը նաև նշել է, որ Վաշինգտոնում անկարգությունները շոկի մեջ են գցում և հիշեցնում , որ ժողովրդավարությունը հենց այնպես չի տրվում:
«Թույլ տվեք շնորհավորել ընտրված նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հաստատման կապակցությամբ: Վստահ եմ, որ ընտրված նախագահ Բայդենը հետագայում էլ կամրապնդի հարաբերությունները մեր և ԱՄՆ-ի` մեր ամենամտերիմ ընկերոջ և աշխարհի հզորագույն ժողովրդավարության միջև: Կապիտոլիումի բլրին տեղի ունեցած անկարգությունների լուսանկարները շոկի մեջ են գցում: Դրանք մեզ հիշեցնում են, որ ժողովրդավարությունը, նույնիսկ եթե այն ուժեղ է և խորը արմատներ ունի, հենց այնպես չի տրվում», – ասել է Իսրայելի նախագահը:
Հիշեցնենք` հունվարի 6-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցով Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը վերածվել էր քաոսի։ Նիստն ընդհատվել էր, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումի շենքի վրա, ճեղքել իրավապահների պատնեշը և մտել Կոնգրես: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել, 10-ից ավելին` վիրավորվել: Վաշինգտոնում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայվել են Ազգային գվարդիայի զինվորականներ:
Ավելի ուշ նիստը վերսկսվել էր: Կոնգրեսը հաստատել է ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ հաջորդ նախագահ:
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...