Շիրակի մարզի բուժհաստատությունների համար հունվարի առաջին շաբաթն անցել է հանգիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզի բուժհաստատությունների համար հունվարի առաջին շաբաթն անցել է հանգիստ

20:57 08.01.2021

Մարզի բուժհաստատությունների համար նոր տարվա   առաջին շաբաթն անցել է համեմատաբար հանգիստ։Ամանորի օրերին արտակարգ դեպքեր ու կանչեր չեն ունեցել, ինչը պայմանավորում են  մարդաշատ միջոցառումների սահմանափակումներով։

Բայց  տարվա աշխատանքային առաջին օրը «Գյումրի» ԲԿ-ի համար սկսվեց  ծանրաբեռնված ռեժիմով։ 8-օրյա հանգստից հետո քաղաքացիների դիմելիությունն էր ակտիվացել, ստացիոնար բուժում ստացող  հիվանդների մի մասն էլ  տոնական օրերը տանն  անցկացնելուց հետո վերադառնում էին, իսկ  հիվանդատեսների մուտքը բաժանմունքներ դարձյալ  արգելված է։

«Հունվարի 1-ից 8-ն ամբուլատոր բուժման նպատակով կենտրոն դիմել է 230 հիվանդ, ստացիոնար՝ 91-ը։Էս տարի տոնական օրերին ավելի քիչ են եղել ամբուլատոր դեպքերը,քան անցյալ տարիներին։ Ունեցել ենք հիմնականում  ջերմող հիվանդներ, ընթացիկ ալիմենտար սննդակարգի հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիներ, վթարներից ու վրաերթերից տուժածներ, կենցաղային վնասվածքներ ենք ունեցել, բայց ընդհանուր առմամբ կենտրոնը շատ ծանրաբեռնված չի եղել»,-նշել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Թերապևտիկ բաժանմունքում 25 մահճակալներից զբաղված են 19-ը։ Տրավմաներից ու ջերմող հիվանդներից բացի ,գերակշռում են սիրտ-անոթային  համակարգի ախտահարումներով ու թոքաբորբերով հիվանդները։

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը Քովիդ բաժանմունք ընդունվել են 15 հիվանդներ։ Նախորդ ամիսների  համեմատ  դրական դեպքերով  հոսպիտալացվածների թիվը  նվազել է։

«Պետք է համեմատեմ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թվերի հետ․ դրական արդյունքներով հիվանդների թիվը նվազել է, բայց իմ կարծիքով սպասվում է թվի աճ՝ կապված տոնական օրերի ժողովրդի ակտիվության, դիմակներ չկրելու, ակտիվ առևտրի և միմյանց տուն այցելությունների հետ»,-ասում է «Գյումրի»  ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Այս ընթացքում բժշկական կենտրոնում կատարվել են նաև  անհետաձգելի ու բարդ վիրահատություններ։Այրվածքներ,սննդային թունավորումներ  չեն ունեցել։Սա էլ պայմանավորված է  այս տարի  Ամանորյա միջոցառումների ու հրավառությունների սահմանափակումներով։

«Նոր տարվա տոնական օրերին մասսայական միջոցառումներ չեղան և դա էլ նպաստեց,որ մենք չունեցանք արտակարգ դեպքեր, հատկապես էս տարի հրավառություններ չունեցանք։ Պայթյունավտանգ նյութերի հետ շատ մարդիկ գործ չունեցան և մենք այս ընթացքում, բարեբախտաբար,  էդպիսի տրավմաներ չենք ունեցել»,- նշում է Գյումրիի շտապբուժօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը։

Գյումրիի շատպբուժօգնության կայանում  Ամանորյա կանչերի ակտիվություն չի եղել։ Այս  8 օրերին հերթապահ մասը ստացել է կանչեր , որոնք   եղել են կենցաղային բնույթի, ինչպես նաև  հիպերտոնիկ հիվանդներից։

Ակտիվ է եղել աշխատանքը առաջնային բուժօգնության օղակի հետ, որտեղից ստացած զանգերի հիման վրա պացիենտներ են տեղափոխել  պրոֆիլավորված հիվանդանոցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

17:42 30.06.2025

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

17:36 30.06.2025

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

17:30 30.06.2025

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

17:22 30.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:16 30.06.2025

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

17:11 30.06.2025

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...

BACK_TO_TOP