Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը նվազել են, թեստավորումների քանակը՝ պակասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը նվազել են, թեստավորումների քանակը՝ պակասել

17:15 09.01.2021

Մարզի համաճարակաբանները դեկտեմբերի կեսերից  արձանագրել են Քովիդ 19-ի երկրորդ ալիքի թուլացում : Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թիվը այս ընթացքում չի ավելացել, փոխարենը  նախորդ ամիսների համեմատ ավելացել են դուրսգրումները ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի լաբորատարիայում տոնական օրերը  աշխատանքային են  եղել:Թեստավորվել են պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ դիմած  քաղաքացիներից վերցված նմուշները:

Նախորդ ամիսներին օրական մինչև 320 հետազոտություն են կատարել , այժմ  թեստավորումների քանակը կտրուկ նվազել է՝ մեկ շաբաթում ընդամենը 129 թեստավորում։

«Հետազոտությունները միայն Շիրակ կենտրոնի մասնաճյուղի լաբորատորիայում եղել է 129,որից 46-ը դրական արդյունքով,ինչը հետազոտվածների 35 տոկոսն է կազմում։Պետք է հաշվի առնենք նաև, որ հիմա մենք գտնվում ենք  արտասեզոնային  միջանկյալ փուլում և  արդեն գնալով թեստավորումները պետք է նվազեն»,-shantnews.am-ի հետ զրույցում  նշել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը։

Վիրուսի ակտիվացման սպասում են փետրվարին ։ Խստացված ռեժիմը պահպանվում է  մարզի բոլոր անցակետերում:Երկիր մուտք գործող  քաղաքացիները ուղեկցող թեստավորման փաստաթուղթ չունենալու դեպքում պարտադիր տեղում նմուշառվում են ։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի  թուլացումը այս շրջանին բնորոշ է , բայց  համաճարակաբանները զգուշացնում են զգոնությունը չթուլացնել, առավել ևս , որ    վիրուսը որոշակի մուտացիաների  ենթարկվելով՝ փոխել է իր  բնույթն ու շատ դեպքերում օրգանիզմում արտահայտվում է գաղտնի ձևով։ 2020 թվականի ընթացքում մարզում գրանցվել է 126 մահ, որն  ըստ մասնագետների,վարակվածության ընդհանուր թվի 1-2 %-ն է կազմում։

«Վիրուսի առաջին ալիքի ժամանակ հիվանդներն ավելի շուտ էին դիմում, հիվանդության հանդեպ վախ կար,ավելի հեշտ էր կանխարգելել, իսկ  երկրորդ  ալիքի ժամանակ արդեն ծայրահեղ ծանր վիճակում էին դիմում, չէինք հասցնում բուժօգնություն ցուցաբերել, արդեն մահեր էին գրանցվում »,-նշել է  Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։

 

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ ծանր ախտանշաններով հոսպիտալացվածներ  չկան, 100-մահճակալի  հիմնական մասն ազատ է:

«Այժմ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում ընդամենը 7 հիվանդ,նրանց վիճակը գնահատվում է միջին  ծանրության, և մոտ օրերս  նրանք նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից, թերծանրաբեռնված ռեժիմով ենք աշխատել տոնական օրերին, կարող ենք ասել, որ համավարակը նահանջում է»,- ասում է հիվանդանոցի տնօրենը։

Մասնագետները նաև փասոտւմ են՝ Քովիդ -19-ի դեպքերն են   երիտասարդացել ։ Վարակի երկրորդ ալիքի ժամանակ հոսպիտալացվածների մեծ մասը եղել են երիտասարդ տարիքի: Սարքավորումային հագեցվածությունը այժմ թույլ է տալիս հիվանդանոցում կազմակերպել  Քովիդով հիվանդների բուժումը։Շիրակի մարզի  հիվանդների  միայն 1%-ն են   այս ընթացքում  տեղափոխվել մայրաքաղաքի կլինիկաներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

17:42 30.06.2025

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

17:36 30.06.2025

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

17:30 30.06.2025

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

17:22 30.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:16 30.06.2025

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

17:11 30.06.2025

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...

BACK_TO_TOP