ԱՄՆ Սենատը կսկսի Թրամփի իմփիչմենթի հարցով քննարկումները Բայդենի երդմնակալությունից 1 ժամ հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

ԱՄՆ Սենատը կսկսի Թրամփի իմփիչմենթի հարցով քննարկումները Բայդենի երդմնակալությունից 1 ժամ հետո

09:33 15.01.2021

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից 1 ժամ հետո կսկսի զբաղվել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով: Politico պարբերականի փոխանցմամբ` Սենատը Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների քննարկմանը կանցնի հունվարի 20-ին՝ ժամը 13-ին, եթե օրենսդիր մարմնի բոլոր 100 անդամներն այլ որոշում չկայացնեն:

Բացի այդ, հարկավոր է նույն սենատորների համաձայնությունը, որպեսզի Թրամփի իմփիչմենթի գործով քննարկմանը զուգահեռ քննարկվեն և հաստատվեն նաև Ջո Բայդենի կադրային նշանակումները և նրա օրենսդրական նախաձեռնությունները:

Պարբերականը նշում է, որ այսպիսով, Բայդենի կադրային և օրենսդրական օրակարգը Սենատում բախվելու է Թրամփի իմփիչմենթի գործընթացի հետ:

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթ է հայտարարել գործող նախագահ Թրամփին: Վերջինս մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա իրականացված հարձակումը հրահրելու մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP