15:46 19.01.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է ազդի որևէ երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցի վրա, քանի որ խոսքը ինքնիշխան պետությունների մասին է:
«Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանը չի կարողանա դա կանխել: Արդյո՞ք Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ին, այս հարցը վերաբերում է միայն Վրաստանին և Դաշինքին»,- ասաց Ստոլտենբերգը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին և Ուկրաինային և այնտեղ համատեղ զորավարժություններ է իրականացնում:
Նա նաև հերքել է այն պնդումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ագրեսիվ է իրեն պահել, երբ համաձայնել է ընդունել այն երկրներին, որոնք նախկինում մաս են կազմել Վարշավայի դաշնագրի: Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման մասին չէ, քանի-որ այդ երկրները, ըստ նրա, ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան, իրենք են որոշել, որ ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Մենք ոչ մեկին չենք պարտավորեցնում անդամակցել ՆԱՏՕ-ին, օրինակ՝ Շվեդիան, Ֆինլանդիան, մեր հարևանները չեն ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, և մենք դա հարգում ենք»,- ասաց Յենս Ստոլտենբերգը:
Մինչդեռ, ըստ նրա, Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան և այլ պետություններ ինքնուրույն որոշեցին, որ ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, և նրանք դաշինքի անդամներ դարձան:
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...
12:45 26.06.2025
Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխություններըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...