ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին

12:29 20.01.2021

Պաշտոնաթող ամերիկացի գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է Պենտագոնի ղեկավար նշանակվելու դեպքում Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ մտադիր է ուղիներ որոնել «լարվածության վտանգավոր սրումը կանխելու համար», պաշտպանել Միացյալ Նահանգների շահերն ու արժեքները:

«Եվ ես բաց կթողնեմ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի մեծ համագործակցության դռները»,- ասել է Օսթինը:

Նշվում է, որ պոտենցիալ համագործակցության ոլորտների շարքում Օսթինն առանձնացրել է վերահսկողությունը սպառազինության նկատմամբ, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխումը, ինչպես նաև ռազմական բախումների դադարեցումն այն վայրերում, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ զորքերը գործում են միմյանց մոտ։

Միաժամանակ Օսթինը շեշտել է, որ ամերիկյան կողմի հիմնական խնդիրը «Ռուսաստանին զսպելն» է: Նա նշել է, որ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատմանն ու սահմանափակմանն ուղղված միջոցառումների պայմանագրի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

12:45 26.06.2025

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

BACK_TO_TOP