14:39 20.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2020 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը` ժամը 00:05-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկի պարսպի մետաղական դուռը և կիսակառույց շինության մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր՝ տանտիրոջը, նախնական տվյալներով, պատճառելով մոտ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1995թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել, որի ժամանակ, բացի վերը նշված հանցավոր արարքի կատարումից, նրանք խոստովանել են նաև 2020թ. օգոստոս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրենց կողմից Կոտայքի մարզի ևս 10 բնակարաններից խմբի կազմում կատարված գաղտնի հափշտակությունների դեպքերը՝ հայտնելով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կատարման եղանակը, մատնացույց արել բնակարանների հասցեները, նշել հափշտակությունների կատարման օրերը:
Նախաքննության ընթացքում նրանց տիրապետության տակ գտնվող ավտոտնակի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ գողոնը, ինչպես նաև՝ վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած այլ քաղաքացիների հայտնաբերելու ուղղությամբ:
13:47 26.06.2025
Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...