Ինչու՞ մետրոյի նոր կայարանների հարցը տեղ չունի Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ինչու՞ մետրոյի նոր կայարանների հարցը տեղ չունի Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրում

19:26 22.01.2018

«Մետրոպոլիտենի նոր կայարաններ ունենալու հարցը չի արծարծվել Երևանի տրանսպորտի բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ»,- ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, հավելելով, որ պատճառը անհրաժեշտ գումարների բացակայությունն է:

«Ես քաջատեղյակ եմ, քանի որ 15 տարի աշխատել եմ մետրոյի շինարարության վրա և գիտեմ, թե դա ինչպիսի թանկ աշխատանք է: Մեկ կայարան կառուցելու համար մոտավորապես 100, 150 մլն դոլար է պետք: Դրա մասին խոսակցություն գնում է, բայց դա լրիվ կախված է նրանից, թե արդյոք կարելի է այդպիսի գումարներ ճարել», – ասել է  Չիլինգարյանը:

Այն նկատառմանը, թե ի վերջո բարեփոխումների համար վարկ վերցրվելու փոխարեն  կարելի է այդ վարկը տրամադրել մետրոյի կայարանների ավելացմանը, հատկապես, որ երկու կիսատ կայարան ունենք,  Չիլինգարյանը պատասխանել է.

«Որն է երկուսը, մեկը գիտեմ: 15-րդ կվարտալինը, ես այնտեղ եմ աշխատել և գիտեմ, մոտավորապես 30 տոկոս աշխատանք է կատարված, այն էլ թունելային աշխատանքները ու այդպես էլ մնացել է՝ դեռ 90-ականների սկզբից: Բացի դրանից պետք է կամուրջ գցվի Հրազդանի վրայով, որ շարժակազմը Մերգելյան ինստիտուտի տակից դուրս գար և մտներ Աջափնյակ, դա էլ պետք է կառուցվի, որպեսզի մեկ կայարանը գործի ձեր ասած: Իսկ դա մեծ ծախսերի հետ է կապված»

Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահի՝ ինքը երկու ձեռքով է կողմ մետրոյի կայարաննների ավելացմանը, բայց եթե հնարավոր լինի այդչափ գումար ունենալ:

Ստացվում է հու՞յս էլ չունենանք,  հարցրել են լրագրողները

«Դե էլի եմ ասում, եթե ինչ-որ տեղից էդպիսի գումարներ հայթայթեն, ամեն մի կայարանի համար 150 մլն դոլար, իհարկե, կարելի է կառուցել»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP