00:27 30.06.2018
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ։
Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը նշեց, որ այս այցը լավ առիթ է անձամբ ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ ունենալու, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է հագեցած և լայն օրակարգ, երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ուղղություններով և տարբեր միջազգային հարցերի առնչությամբ ունեն համահունչ դիրքորոշումներ ու փոխըմբռնում։ «Պատահական չէ, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, ուր ես պաշտոնական այց եմ կատարում իմ ներկա կարգավիճակում․ դա ինքնին խոսուն փաստ է և լավագույնս է բնորոշում մեր գործընկերությունը»,- ընդգծեց նախարար Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարը իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասարության և արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։
Զրուցակիցները կարևորեցին թավշյա հեղափոխությանը զուգորդած իրադարձությունների խաղաղ բնույթը և զսպվածությունը՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարության և պետական հաստատությունների հասունությունը: Գերմանիայի ԱԳ նախարարը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները քաղաքական խաղաղ փոփոխությունների ակնառու օրինակ են հանդիսանում։
Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և երկրի զարգացման գործում։
Նախարարներ Մնացականյանը և Մաասը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են, այդ համատեքստում անդրադարձ կատարվեց այս տարի նախատեսված բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին։
Բանակցությունների օրակարգում էին մշակութային և գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ստեղծագործ և նորարար կրթության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ ոլորտում կիրառվող փորձը և արձանագրված ձեռքբերումները։ ԱԳ նախարարը նաև բարձր գնահատեց Հայաստանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն ապագայում կընդլայնի իր գործունեությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Այս առնչությամբ նախարարը բարձր գնահատեց գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում ընդգծվեց «Քրոնիմեթ», «Սիմենս» և այլ ընկերությունների գործունեությունը Հայաստանում։
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, այն միաժամանակ համագործակցության նոր հեռանկարներ է բացում նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ԵՄ մյուս անդամ երկրների պես Գերմանիան ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասը կարևորեցին Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության հաստատումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է ամուր և հուսալի կապող օղակ դառնալ վերոհիշյալ երկու բազմակողմ հարթակների միջև:
Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ ընդգծելով այդ ուղղությամբ առաջ գնալու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը խրախուսելու տեսանկյունից:
Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը՝ այդ համատեքստում ընդգծելով, որ եվրոպական գործընկերները պետք է աչալուրջ լինեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը խաթարող բոլոր գործողությունների, ներառյալ սպառազինությունների մրցավազքը խթանող քայլերի նկատմամբ։
Այս համատեքստում նախարար Մաասը վերահաստատեց Գերմանիայի անվերապահ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ կարևորելով հիմնախնդրի բացառապես խաղաղ և քաղաքական կարգավորումը:
Հանդիպման օրակարգում էին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները՝ մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները:
Հանդիպումից առաջ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ծանոթացան հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթղթերին, որոնց շարքում էին նաև Հայաստանի առաջին Հանրապետության և Գերմանիայի միջև կապերին վերաբերող հարյուրամյա վաղեմության վկայագրեր։
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...